Posted in Գրականություն 8, Դասեր

Ինքնօգնություն

Ինքնօգնություն
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:
Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:
Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:
Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:
Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:
Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

1. Ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը՝ ներառելով քո մեկնաբանությունը։

Աղայանը ասում էր՝ պետք է ինքդ քեզ օգնես, որ ուրիշից օգնություն ստանալու հույս չունենաս։ Չարությանը չարությամբ չպետք է պատասխանել, բայց պաշտպանվել պետք է կարողանաս։ Քո տունը վառում են՝ դու էլ վառողի տունը վառե՞ս, չէ՛, պետք է փրկես։ Նույնը՝ հայրենիքը, մշակույթն էլ, պետք է պահես, ոչ թե անես էն, ինչ թշնամիդ է անում։

Leave a comment