Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:
Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն:
1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները:
Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում:
Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:
Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:
Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում:
Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է:
Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:
Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):
2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:
Տղան ուտում էր։
Կատուն ընկավ։
3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
Գարունը եկավ- շողշողուն գարունը արագ եկավ։
Մենք չենք լռում- մենք ընդհանրապես չենք լռում։
Տարիներ անցան- երկար տարիներն անցան արագ։
4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Առավել արժեքավոր է այն տեսակը։ Դրա հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:
6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել: