Posted in Հայոց լեզու 8, Դասեր

Չարենցի տուն թանգարան

Երեկ մենք այցելեցինք Չարենցի տուն-թանգարան։ Երբ մենք հասանք թանգարան, մեզ բաժանեցին երկու խմբի, քանի որ մենք շատ էինք, ավելի կոնկրետ՝ քսանհինգ հոգի էինք։ Սկզբից մեր խմբին ցույց տվեցին և պատմեցին Չարենցի վերջին տարիների մասին։ Մեզ պատմեցին շատ հետաքրքիր բաներ Չարենցի մասին, ցույց տվեցին Չարենցի բնակարանը և այլն։ 

Մեզ պատմեցին, որ Չարենցը ապրել է այդ բնակարանում ընդամենը երկու տարի, որից հետո նրան ձերբակալեցին և տարան բանտ։ Նաև մեզ ցույց տվեցին, թե ինչպես է Չարենցը աշխատել իր աշխատասենյակում (հոլոգրամա)։ Մեզ պատմեցին, որ Չարենցը ունեցել է երկու կին, բայց իրականում եղել է կնամոլ։ Ունեցել է երկու երեխա։ Իր առաջին կնոջը նվիրել է շատ բանաստեղծություններ։ 

Հետո մեզ նկարեցին, և մենք գնացինք դպրոց։ Ընդհանուր առմամբ, ինձ շատ դուր եկավ այդ տուն-թանգարանը։

Leave a comment