Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող-բացականչական:
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ-հարցական:
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել-հրամայական: 
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք-պատմողական: 

Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ-ժխտական:
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում-հաստատական: 

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում,- հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

Ո՞վ է ինձ սպասում:

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

Լի՛լիթ, ների՛ր ինձ:

Մի՛ հիշիր ինձ այդպես մի գթա:

Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

Խաղա՛ղ անցիր, մի սպասիր :

 

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

Ա՜խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

Ավաղ ոչինչ չի փոխվել: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Leave a comment