Իշխանությունը հասարակության կառավարումն է, որն իրականացվում է օրենքներով կամ հարկադրանքի միջոցով։ Այն ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներում, երբ առաջացան տոհմերի առաջնորդները։ Պետական կառավարման ընթացքում իշխանությունը հաճախ ուղեկցվել է պարտադրանքով, սահմանափակելով մարդու իրավունքներն ու ազատությունները։
Ժողովրդավար երկրներում իշխանությունն իրականացվում է օրենքների հիման վրա, ապահովելով քաղաքացիների իրավունքները, մինչդեռ պատմության ընթացքում այն հաճախ կիրառվել է բռնությամբ՝ վախ սերմանելու նպատակով։ Եթե նախկինում բռնատիրությունը տարածված էր նաև Եվրոպայում, ապա այժմ այն հիմնականում պահպանվում է որոշ երկրներում, օրինակ՝ Հյուսիսային Կորեայում։
Ժամանակակից հասարակությունում իշխանությունը պետք է հիմնվի ժողովրդավար սկզբունքների վրա՝ ապահովելով օրենքի գերակայությունը, այլ ոչ թե գործի բռնության միջոցով։