Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր
Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի:
Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝
Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:
Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ:
Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում:
1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով:
Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա (կերտվել )-կերտված էր գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը (բաժանվել)-բաժանված էր չորս կամարամասի, որոնք (հաստատվել) հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը (շինվել)-շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից:
Նախադասություն – կարևոր բնութագրիչներ.
- միտքը կամ բովանդակությունը,
- ստորոգյալը / ստորոգումը
- հնչերանգը:
Գտնել նախադասության ստորոգյալը:
Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս:
Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝ գոյական, ածական, բայ, մակբայ, դերանուն ,թվական:
Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է:
Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.
ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական
բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածական
գ. մարտի ութ, առնվազն տասը- թվական
դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- դերանուն
ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայ
զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ
Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.
բացատրել.
Սկյուտարի սոխակ- Պետրոս Դուրյան
ուղտի ականջում քնել-աշխարհից անտեղիակ լինել
սիզիփոսյան աշխատանք- անօգուտ աշխատանք
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:
Սկսել էր(դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, ներգործական) փչել(անդեմ-անորոշ դերբայ) թարմ(որակական, դրական աստիճան), գրեթե ցուրտ(որակական, դրական աստիճան) քամին: Արևը հաճախ ծածկվում էր(դիմավոր, երրորդ, եզակի, սհամանական, անկատար անցյալ, կրավորական) վազող(անդեմ-ենթակայական դերբայ) ամպերի մութ(որակական, դրական) կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր(դիմավոր, երրորդ, եզակի, հարակատար անցյալ, կրավորական, ) գյուղը՝ իր կարմիր(որակական, դրական) կղմինդրե(հարաբերական) տանիքներով, սիրուն(որակական, դրական) ծառաստանների մեջ թաքնված(անդեմ-հարակատար դերբայ): Հորիզոնում հնձված(անդեմ-հարակատար) արտերի հեռանկարը ծածկվել էր(դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, կրավորական) մոտակա թաց(որակական, դրական) հողերից ելնող(անդեմ-ենթակայական) գոլորշիների քողաձև(հարաբերական) վարագույրով:
Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:
Նստել-ենթակա, ուղղական անկարելի էր, պետք էր միայն կանգնել-ստորոգյալ, ուղղական : Ասաց, որ մեռնելու-տարական, ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու-տարական: Նրանց դուրս գնալուց-բացառական հետո սենյակն ազատվեց:
Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ-, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:
Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:
Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:
Ուղղական-հեռանալ, հեռացնել
Սեռական-հեռանալու, հեռացնելու
Տրական-հեռանալու(ն), հեռացնելու(ն)
Հայցական-հեռանալ(ը), հեռացնել(ը)
Բացառական-հեռանալուց, հեռացնելուց
Գործիական-հեռանալով, հեռացնելով
Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,
խաղալ, անհանգստանալ, թռչել:
Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:
Դուրսգրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:
Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:
Տուն ավերողին տուն չի մնա:
Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:
Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա: