Posted in Գրականություն 8, Դասեր

Կարսում ենք Չարենց

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր։ 

Սիրեկան-սիրած մարդ, սիրելի։

Էշխ-կիրք, սեր։

Գոզալ – սիրուն աղջիկ։

Յար – սիրելի, ընկեր։

2. Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների։ Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը

Բառերի կրկնություն՝ բլբուլ, վարդ, տարին կմնա, սարի կմնա, աշխարհի մեջը, բացվի, կթացվի, կխոցվի։

Բառակապակցությունների կրկնություն՝ ուրիշ բլբուլ”, ուրիշ աշուղ, ուրիշ սրտի համար։

Հնչյուններ- հաճախակի հանդիպող հնչյունն է “լ”:

Կրկնությունները տալիս են բանաստեղծությանը ռիթմ։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Տխուր, բարդ տրամադրություն

4. Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը ցույց է տալիս սերը, բարդ տրամադրություն, բնությունը։

Leave a comment