Posted in Երկրաչափություն 8

Երկրաչափություն

Առաջադրանքներ․

1)Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝

ա)S-ը, եթե a = 15 սմ, h = 12 սմ

բ)a-ն, եթե S = 34 սմ2 , h = 8,5 սմ

գ)h-ը, եթե S = 162 սմ2, a = 9 սմ

դ)a-ն, եթե h = 1/2a, S = 21a


2)Զուգահեռագծի անկյունագիծը 13 սմ է և ուղղահայաց է զուգահեռագծի այն կողմին, որը 12 սմ է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

3)Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30o է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

4)Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150o ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

5)Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 30o անկյուն։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

6)Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2 -ը՝ բարձրությունները։ Գտեք՝

ա)h2 -ը, եթե a = 18 սմ, b = 30 սմ, h1 = 6 սմ, h2 > h1

բ)h1 -ը, եթե a = 10 սմ, b = 15 սմ, h2 = 6 սմ, h2 > h1

գ)h1 -ը և h2 -ը, եթե մակերեսը՝ S = 54 սմ2 , a = 4,5 սմ, b = 6 սմ

Leave a comment