Posted in Հայոց լեզու 8

Ձայնարկություն

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը։
Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

·                    զգացական

·                    կոչական

·                    նմանաձայնական

 


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜…-կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…–զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ-նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-ա՛խ, վ՛այ, բը՛զզ, ջա՛ն
բարդ-վ՛այ-վ՛այ, հե՛յվախ

Ձայնարկությունների ուղղագրությունը.

·                    միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…

·                    անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …

·                    եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա՝յ մարդ, ի՞նչ ենք անելու:

Հե՜յ, ու՞ր եք գնում:

Օ՝, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

Leave a comment