Posted in Գրականություն 8

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…


1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ:
Կարսը ոչ բնակելի քաղաք է, որտեղ տներհ քարերով են պատրաստած: Այդ քաղաքում աղմուկ չկա: Այնտեղ բոլորն իրար հարազատ են համարում, և անընդհատ հարցնում միմյանցից: Այնտեղի մարդիկ բարի դեմքեր  ունեն:

2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Կարոտակեզ-կարոտից կիզվող, Սեղմ-խիտ, Արճիճով-սպիտակ գույնի մետաղ,  Վտարանդի-իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ, Մով-կապույտ, Տապարով-կացնով,Տաղտկալի-ձանձրալի,Կապարով-դյուրահալ կապտամոխրագույն մետաղ,

3. Բացատրի՛ր այս քառատողը.
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…


Չարենցը այս քառատողում ուզում է ասել, որ մեկը ինչքան ուզում է ուրախանա կամ ցնդի, միևնույն է նա այստեղ կհամարվի օտար մարդ, վտարանդի, նա կգնա իր երազանքների ճանապարհով:

4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Ոնց ես հասկացա բանաստեղծության մեջ արտահայտում է տխուր տրամադրություն: Բանաստեղծությունում Չարենցը հրաժեշտ է տալիս իր սիրելի Կարսին, Կարինեին, և գալիս լրիվ օտար ճանապարով քայլելով գնում դեպի իր երազանքների ետևից:

5. Բացատրի՛ր վերնագիրը:
Տաղ անձնական-Թարգմանած նշանակում է  ինչպես անձնական երգ, անձնական ոտանավոր: Մտածում եմ վերնագրով ուզում է ասել որ միգուցե սա այն բանաստեղծությունն է, որ պարտադիր չէ գրված լինի ուրիշների համար, բայց Չարենցն իր հոգու հրաժեշտ տվող խոսքերն է գրել:

Leave a comment