Մենք կատարել ենք փորձ, որի ընթացքում տեսանք երկաթի և ծծմբի փոխազդեցությունը։ Նախ պատրաստեցինք երկաթի և ծծմբի փոշիների խառնուրդ, որը միատարր դարձնելու համար խառնեցինք ապակյա ձողիկով։ Հետո խառնուրդը լցրեցինք հատուկ տարայի մեջ և տեղադրեցինք մետաղյա շտատիվի վրա փակ տարածքում։ Սպիրտայրոցով տաքացնելիս նկատեցինք կապույտ բոց և յուրահատուկ հոտ, ինչը վկայում է, որ քիմիական ռեակցիան տեղի է ունեցել։