Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ փղերի ոչնչացման համար մտահոգություն զգացվի:
Առաջիկա տասնամյակում Փղոսկրի ափն առանց փղերի կարող է մնալ: Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերում, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում: Նրանք ձեռք բերած «ապրանքը» մաքսանենգությամբ հասցնում են Փարիզ, Լոնդոն ու Տոկիո և մեծ շահույթով վաճառում են:
Փղոսկրի ափի բնության պահպանության ընկերությունը հաղորդում է, որ միայն վերջին տասնամյակում այդ կենդանիների գլխաքանակը հանրապետությունում պակասել է, ութ հազարից հասել է երեք հազարի։