Posted in Կենսաբանության 8

Արյան շրջանառությունը անոթներում

Ինչո՞վ է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը:

Զարկերակների հաստ պատերը ապահովում են բարձր ճնշումը, իսկ մկանային շերտի կծկումը ակտիվացնում է արյան հոսքը։


Ո՞ր անոթներում է դիտվում արյան հոսքի ﬔծ արագություն:

Արյան հոսքի ամենաբարձր արագությունը նկատվել է աորտայում՝ մոտ 0.5 մ/վրկ, իսկ մազանոթներում այն հասնում է մինչև 0.5 մմ/վրկ։


Որո՞նք են արյան հոսքի արագության նվազման պատճառները մազանոթներում:

Արյան հոսքի արագության այսպիսի նվազումը բացատրվում է նաև այն պայմանով, որ մազանոթների լուսանցքների ընդհանուր մակերեսը 500-600 անգամ գերազանցում է աորտայի լուսանցքի մակերեսը։


Ինչո՞ւ են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ:

Զարկերակներով հիմնականում հոսում է թթվածնով հարուստ արյուն, սակայն թոքային զարկերակներով սրտի աջ փորոքից դեպի թոքեր տեղափոխվում է թթվածնով աղքատ (երակային) արյունը։


Սրտի ո՞ր բաժնից է սկսվում արյան ﬔծ շրջանառությունը և որտե՞ղ է ավարտվում:

Արյան շրջանառությունը սկսվում է սրտի աջ փորոքից։ Արյունը թոքային ցողունով շարժվում է դեպի թոքեր և ավարտվում ձախ նախասրտում։

Leave a comment