Փետրվար ամսում մենք իրականացրել ենք “Կարդում ենք Տերյան” նախագիծը։ Կարդացել ենք Տեսա երազ մի վառ, Տխրություն, Իմ խաղաղ երեկոն է հիմա, Fatum, Սարի ետևում շողերը մեռան բանաստեղծությունները: Նաև կարդացել ենք իր մասին։ Սովորել ենք անգիրներ և քննարկել ենք բանաստեղծություններ։ Ընդհանրապես Տերյանը ուներ իր յուրահատուկ ոճը։ Իր գրեթե բոլոր բանաստեղծությունները տխուր իմաստ ունեն և կապված են սիրո հետ։ Նաև եղել է Տերյանական ընթերցումներ միջին դպրոցում, բայց ես չեմ մասնակցել։ Մեր կարդացած բանաստեղծություններից ինձ ամենա շատը դուրս եկել է “Fatum” բանաստեղծությունը։