Posted in Պատմություն 8, Դասեր

Ազատագրական պայքար Սյունիքում

Ազատագրական պայքար Սյունիքում

Սյունիքում ազատագրական պայքարի ընթացքը որոշ չափով տարբերվում էր Արցախից, քանի որ սկզբնական շրջանում այնտեղ հայկական ուժերը դեռ չէին համախմբվել։ Այդ շրջանում զգալի ազդեցություն ուներ պարսկամետ ուժերի ներկայությունը։ Առաջին փուլում պայքարը հիմնականում ուղղված էր լեզֆի հրոսակախմբերի դեմ, որոնք մշտապես արշավում էին հյուսիսից։ Հայկական ուժերի համախմբման համար Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, հասկանալով հայ ազատագրական շարժման կարևորությունը, հայ զինվորականների գլխավորությամբ, Դավիթ բեկի առաջնորդությամբ 1722 թվականին ուղարկեց զորք Սյունիք՝ Շինուհայր ավանը գրավելու նպատակով։ Շուտով նրանց շուրջ հավաքվեցին տեղական զինվորականները, և Դավիթ բեկի ղեկավարությամբ հիմնվեց ռազմական խորհուրդ։ Զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։

1722 թվականի աշնանը հայերը առաջին լուրջ հաղթանակը տարան՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ։ Այս հաղթանակը բարձրացրեց Դավիթ բեկի հեղինակությունը։ Իսկ հայաստանում նրա ուժերի միավորման կարևոր քայլերից էր Տաթևի ամրոցի գրավումը, որտեղ արդեն հայտնվել էր հավատուրաց մելիք Բաղրիի դեմ պայքարելու ժամանակը։ Բաղրին, ձերբակալվելուց հետո, Դավիթ բեկի պահանջով գլխատվեց։ Այդ իրադարձությունից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Շրջակայքում գտնվող մահմեդական տիրակալների դեմ վճռորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Այստեղից հետո Դավիթ բեկի ղեկավարած ուժերը հաղթանակներ տարան Զեյվա և Որոտանի բերդերի ազատագրումից։

Այդ տարիների ընթացքում ստեղծվեց Սյունիքի հայկական իշխանությունը՝ Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը Հալիձորի բերդն էր։ 1727 թվականին, երբ թուրքական զորքերը մոտեցան Սյունիքին, հայ զինվորները, որոնք պաշարված էին Հալիփորի բերդում, որոշեցին անցնել հակահարձակման։ Այս պատմական ճակատամարտում՝ Հալիձորի հաղթանակում, թուրքերը խուճապի մատնվեցին, կորցրեցին 148 մարտական դրոշ և բերդից հեռացան։

Հալիձորի ու Մեղրու հաղթանակները մեծ դեր խաղացին Սյունիքի հայոց պետականության ամրապնդման գործում։ Դավիթ բեկի մահից հետո, սակայն, Սյունիքի պայքարը թուլացավ։ Մխիթար Սպարապետի և Տեր Ավետիսի միջև առաջացած հակասությունները պատճառ դարձան, որ միությունը տարուբերվեց, և դրա հետևանքով Սյունիքը սկսեց թուլանալ։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ Սյունիքում եղել են մարդիկ, որոնք պայքարել են ազատության համար, բայց որոշների կողմից բանակցությունների ցանկությունն ու թշնամու հետ հարաբերվելու միտումները առաջացրեցին թուլացում, ինչը խոչընդոտեց պայքարի շարունակմանը։

Դվիթ Բեկ

Դավիթ Բեկը հայ զորավար էր, որը Սյունիքում ղեկավարում էր իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ ազատագրական շարժումը։ Նա ծնվել է 1669 թվականին Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում և պատկանում էր իշխանական տոհմի։

18-րդ դարի սկզբին, երբ Արևելյան Հայաստանի բնակչությունը ենթարկվում էր իրանական խաների սոցիալական և ազգային ճնշմանը, մարդկանց համար տարբերակ էր դարձել ապստամբական շարժումները, որոնք փորձում էին գտնել ելք այս ծանր իրավիճակից։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր թափ ստացան և անցան զինված պայքարի։ Այդ ժամանակ սկսվեց Ռուսաստանից օգնություն խնդրելու գործընթացը՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ, ով պատրաստվում էր ազատագրել Հայաստանը։ Շարժման հիմնական կենտրոնները դարձան Ղարաբաղը և Սյունիքը։

Ազատագրական պայքարի զարգացմանը նպաստող գործոններից էր Իրանում սկսված խռովությունները, հատկապես աֆղանների ապստամբությունը, որի արդյունքում 1722 թվականին նրանք գրավեցին Իրանի մայրաքաղաք Սպահան, ինչի հետևանքով կործանվեց Սեֆյանների իշխանությունը։ Հայերին հատկապես ոգևորում էր Կասպից ծովի ափերում ռուսական զորքերի ներկայությունը, ինչպես նաև հայ-վրացական զինակցությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI-ին և խնդրեց, որ հայ զորականներից ուղարկեն Սյունիք՝ զավթողների դեմ պայքարելու համար։ Այդպես, 1722 թվականի վերջին, Դավիթ Բեկը, մի խումբ հայ զինվորականների հետ, ուղարկվեց Վրաստանից Սյունիք՝ ազատագրական շարժումը գլխավորելու։

Leave a comment