Posted in Հայոց լեզու 8

Աղբի-տղա

Պատմություն հորինի՛ր, որն ավարտվի այսպես`

Մի անգամ Սարգիս անունով տղա գնում է դուրս աղբը թափելու, և տեսնում մի փոքր երեխա աղբարկղի կողքին

—Հեյ, հեյ, տղա դու ի՞նչ էս անում այստեղ, ի՞նչ է քո անունը, ո՞րտեղ են քո ծնողները։

—Չչչգիտեմ.- ասաց փոքրիկ տղան

Տղան կեղտոտ շորեր էր հագել, կոշիկ չուներ և քաղցած տեսք ուներ։ Սարգիսը շփոթվելով հարցրեց տղային՝ սովա՞ծ է նա: Տղան տխուր դեմքով գլխով է անում։ Քանի որ Սարգիսը շատ բարի մարդ է, որը միշտ կհամաձայնվի օգնել, նույնիսկ եթե իր մոտ լինեն դժվար ժամանակներ նա վազելով գնաց մոտակա խանութ։

—Ես գնել եմ պիցցա, նրբերշիկով բրդուճ և բուլկի ո՞րը կուզես։

— Ոչ մեկը.- ջղայն ձայնով ասաց տղան։

—Ես ի՞նչ իմանամ, կարողա դուք մոլագար եք, կամ Մարդասպան։

—Ի՞նչ մոլագար ի՞նչ մարդասպան ես ուղղակի ուզում եմ օգնեմ։

—Լավ ես կվերցնեմ հմմմմմ պիցցան.- ուրախ ասաց տղան։

Սարգիսը ժպտալով պիցցան տվեց տղային ու բարի ախորժակ մաղթեց։Բայց երբ Սարգիսը արդեն պտտվում էր որ գնար տղան գոռաց։

—Սպասիր մի գնա

— Ի՞նչ

—Կարող եմ ես քո հետ գալ քո տուն.- ասաց տղան՝ համարյա լաց լինելով։

Քանի որ Սարգիսը մենակ էր ապրում, տղային վերցրեց իր մոտ, մինչև չգտնի տղայի համար տուն։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:

Leave a comment