Posted in Գրականություն 8, Դասեր

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:

Իմ կարծիքով   “Անմոռանալի սեր” վերնագիրը, որովհետև
բանաստեղծությունը լի է կարոտով և նվիրվածությամբ։


2.  Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:

Երազ, չվնասված, ոչ հաստատ, կոտորված, Արտադրության առաջավոր:


3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:

Բանաստեղծությունը ցույց է տալիս կոտրված սիրտ, տխրություն և կարոտ։ Դա զգացվում է բանաստեղծության վերջին տողերից

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..


3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև-ճերմակ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ-ճշմարիտ կյանքի և դառը-քաղցր մահու դեմ..


4. Բացատրի՛ր՝
Իմ խաղաղ երեկոն է հիմա-Այս տողը փոխանցում է հոգևոր հանգստություն և ներքին հաշտվածություն։
Անունդ թող փարոս լինի ինձ -:



Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
1. Առանձնացնել բնության նկարագրությունները:

Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.

Տխուր երեկոն զարկել է վրան.

Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.

Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.

Խորհրդավոր է երկինքն երազուն.


Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,


2. Բացատրեք բառերը՝  պատել, վարսաթափ, տագնապ:

Շրջապատել, մազերը թափված, հուզմունք։
3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:

— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,

Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,

Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Leave a comment