Posted in Դասեր

Հարավարևմտյան Ասիա

Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:


Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Հարավարևմտյան Ասիան շրջապատված է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերով, ինչպես նաև Ադենի, Օմանի և Պարսից ծոցերով։ Այն ներառում է Փոքրասիական և Արաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը և Իրանական բարձրավանդակը։ Պատմաաշխարհագրական առումով այս տարածաշրջանին դասվում են նաև Կովկասի պետությունները։ Այստեղ է գտնվում նաև հայ ժողովրդի բնօրանը՝ Հայաստանը։


Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավարևմտյան Ասիայի զարգացման նախադրյալներն են հարուստ բնական ռեսուրսները, ջրային ավազանները և բարենպաստ աշխարհագրական դիրքը։ Սակայն տարածաշրջանի առաջընթացին խոչընդոտում են շարունակական կոնֆլիկտները և որոշ չափով կլիմայական պայմանները։
Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Տարածաշրջանի բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ, բացառությամբ Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի։ Տղամարդկանց գերակշռությունը նկատելի է ոչ միայն Հարավարևմտյան Ասիայում, այլև ամբողջ աշխարհում, հատկապես Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։
Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավարևմտյան Ասիան արտահանում է նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանք, գործվածքներ և տնային արտադրանք։ Այն ունի լայն տնտեսական կապեր այլ երկրների հետ։ Տարածաշրջանը հարուստ է նավթով, գազով և ջրային ավազաններով, ինչը նրան կարևոր դեր է տալիս համաշխարհային տնտեսությունում։

Leave a comment