Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ-չերևացող, առկայծել,-լուսավորել կարոտագին-կարոտով լի, կարոտավառ-կարոտից վառվող:
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն։
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
Այս բանաստեղծությունը ներկայացնում է աստղերը և երկինքը որը համեմատում է մոմի հետ իսկ հետո ներկայացնում է իր սերը ում հետ հոգեպեսնկապված։
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:
Fatum բառը լատիներեն բառ է, որը նշանակում է ճակատագիր
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, , ,,Իջնում է հուշիկ,, :