Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
- Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
նիրհող-կիսաքնած, ուրու-ուրվական։
- Դուրս գրի՛ր համեմատությունները:
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
- Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
Կարծում եմ ուրուն, քանի որ այն համապատասխանում է բանաստեղծության որոշ չափով առեղծվածային և լուռ լինելուն:
- Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Ծաղիկների և շշուկի պատկերը իր մեջ ներառում է “հեղինակի” տրամադրությունը
- Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
Վերնագիրը ցույց է տալիս այն զգացողությունները, որոնք միառժամանակ սեր ու կարոտ են առաջացնում, և հենց այդպես ստեղծում են այդ մթնոլորտը:
- Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: