Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Մի տղա Արա անունով սիրահարվել էր մի աղջկա։ Աղջկա անունը Արմինե էր, Արան ամեն օր մտածում էր թե ինչպե՞ս հասնի Արմինեին։ Մի օր Արան արթնանում է և տեսնում մի կանաչ ուրվականի, կարծես թե երազում էր, բայց դա իրականություն էր։ ԵՒ ահա ուրվականը սկսեց խոսել։
—Բարև սիրուն տղա, քամին ինձ ասաց, որ դու սիրահարվել ես քո դասարանի Արմինեին, ես քեզ կօգնեմ նրան հասնել, բայց, կխնդրեմ մի բան անես ինձ համար։
—Ի՞նչ.—ասաց տղան կիսաքնած վիճակում։
—Ամեն օր գնա և նայիր լուսնի վրա, և երբ նկատես որ լուսինը մեծացել է և կարծես թե ունի կանաչ երանգ, իմացիր, որ Արմինեն-արդեն քոնն է։
—Բայց ինչու՞ է քեզ պետք, որ ես նայեմ լուսնի վրա, և ինչու՞ ամեն օր։
—Հետո կիմանաս.—ասաց ուրվականը և անհետացավ ինչպես մայրամուտը։
ԵՒ այդպես, Արան ամեն օր գնում էր և նայում լուսնի վրա։ Անցան օրեր, շաբաթներ, և ամիս։ Անցավ բավականին շատ ժամանակ, և Արան սկսեց նկատել, որ լուսինը սկսում է ձեռք բերել կանաչ երանգ։Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով: