Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Մեկնաբանություն
Վահան Տերյանի «Անծանոթ աղջկան» բանաստեղծությունը մի կարճատև, բայց հեշտ հիշվող հանդիպման մասին է։ Աղջիկը նման է երազի Գաղտնախորհուրդ, նուրբ ու անցողիկ։ Նրանք առանց խոսքի մոտենում են իրար, հետո նույն ձևի էլ լուռ բաժանվում իրարից։ Այդ մի պահը, նույնիսկ կարճ, մնում է որպես լուսավոր հիշողություն թեթև տխրության ու կախարդական զգացողուփյան հետ։