Posted in Ուսումնական նախագիծ, Դասեր

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Ամսի քսաներեք-ի առավոտյան մենք իրար հետ հավաքվեցինք , տեղավորվեցինք երթուղայինում և գնացինք դեպի Գյումրի։ Առաջին օրը այցելեցինք շատ եկեղեցիներ, ծանոթացանք դրանց պատմությաններին, և հետո վերադարձանք հյուրատուն, որտեղ ընթրեցինք և խաղացինք տարբեր խաղեր։

Երկրորդ օրը հատկապես տպավորիչ էր, քանի որ այցելեցինք հետաքրքիր թանգարաններ, որտեղ մեզ պատմեցին Գյումրիի պատմությունը։ Այդ օրը նաև եղանք ավելի հայտնի ու հին եկեղեցիներում, իսկ հետո գնացինք սրճարան, որտեղ հաճելի ժամանակ անցկացրինք։ Օրվա վերջում նաև առևտուր արեցինք։ Հյուրատուն վերադառնալուց հետո մի փոքր հանգստացանք, իսկ երեկոյան, թեյ ըմպեցինք։

Երրորդ օրը հավաքեցինք մեր իրերը և վերադարձանք դպրոց։ Այս եռորյա ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, քանի որ առաջին անգամ էի եկել  եռօրյա, և ափսոսում եմ, որ ուրիշ անգամներ չեմ այցելել նման եռորյաներ։

Leave a comment