ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ
Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ
– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ
Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանղ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ
– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ
Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –
Բովանդակություն
Բանաստեղծությունը ներկայացնում է սիրո զգացմունքի խորությունը և ներքին տառապանքը։ Սիրո Կաղանդը՝ որպես խորհրդանիշ, կոչ է անում ու փայլում է այս գիշեր, բայց մնում է անտեղյակ, թե ինչպես է սերը տանջում։ Տառապանքը խորանում է անորոշության և սպասման մեջ, երբ Կաղանդը նահանջում է՝ թողնելով միայն զգացմունքների ցավոտ արձագանքը։