Posted in Հասարակություն 8

Ազատության

Այս աշխարհում չկա մեկը, ով չհասկանա կամ չգնահատի «ազատություն» բառի իմաստը: Շատերին թվում է, թե այն բարդ ու խորը հասկացություն է, սակայն իրականում ազատությունը պարզ է, բայց յուրաքանչյուրը դա ընկալում է յուրովի։ Օրինակ՝ մեկի համար ազատությունը նշանակում է գործել առանց պարտադրանքի, մինչդեռ մյուսի համար այն նույնանում է սեփական ցանկությունների կատարման հետ։ 

Հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան ասել է. “Ազատ կարելի է կոչել միայն նրան, ով ղեկավարվում է իր գիտակցությամբ”: Սկզբում այս խոսքերը կարող են բարդ թվալ, բայց եթե դրանց խորանանք, կբացահայտենք կարևոր միտքը։  Իսկապես ազատ մարդը ոչ միայն հետևում է իր ցանկություններին, այլ գիտակցում է դրանց արդյունքը և պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ ընտրում է անել։ 

Ազատությունը ոչ թե անսահման սահմաններ չճանաչող վարք է, այլ գիտակցված ընտրությունների համակարգեր, որը թույլ է տալիս մարդուն լինել իր կյանքի տերը։

Leave a comment