1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
Երբ Շտապ եզրակացություն անում ես կարելի է սխալվել:
Երբ, բնության հավասարակշռությունը խախտում ես պետք է մտածել հետևանքի մասին:
Բեռը, որը գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ, կախենք թելից:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:
Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին որոնք խփվել էին որսի ժամանակ:
հետախույզը, որը ուղղություն է վերցրել դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը:
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպել նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն։ Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվել:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր են ցուցադրվել և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվել է նրանց կիթը:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովերը ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը:
3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել: