Posted in Գրականություն 8, Դասեր

Ծերունին և ծովը

Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով:

Նա օգնում էր ծերունուն, նրա ծնողները չէին թողնում նրան շփվել ծերունու հետ, բայց նա սիրում, հարգում և խղճում էր ծերունուն, նա բարի էր, ծերունուն կարողանում էր հանգստացնել, մխիթարել, ի վերջո ժպիտ պարգևել, նա մյուսների նման չէր ծիծաղում ծերունու վրա։


2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը:

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։


3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։



Ծերունին ծեր էր արտաքինից, սակայն առույգ, հավատով լի և անհաղթելի հոգի ուներ, որը երևում էր իր ուրախ աչքերից։


4. Մեկնաբանի՛ր՝ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…



Այս միտքը շատ անհասկանալի է։ Ես ոչինչ չհասկացա այս միտքը կարդալուց։

Leave a comment