. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
Վստահելի, համակրելի, դյութելի, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ։
2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունավոր, թևավոր, եռամյա, տասնամյա։
3. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղոտ, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդող, թրթռան, հնչյուն, շաչում, խոհում, դողդոջուն:
4. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ – Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի- քաղցր հնչող մեղեդի:
Քնքշաշրշյուն զգեստ-քնքուշ շրջնջող զգեստ:
Բարեհնչյուն ձայն- բարե հնչող ձայն:
Դառնահնչյուն ոռնոց-դառը հնչող ոռնոց: