Աշխատանք դասարանում
,,Ուսումնական ամառ,, նախագծերի քննարկում։
1. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
Խոսում էր աշխարհի չարից ու բարուց:
Ավելի լավին ու կատարյալին է ձգտում:
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:
2. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առա ջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Մի հաստ բաճկոն էլ վրայից հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
3. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
Պարզ-գետին, գազան, նավ, ցնցում, գոհ, ուժ, ճամփա
Բարդ-մայրացամաք, նավահանգիստ, վերադարձ, մայրաքաղաք
Ածանցավոր-գոյություն, նավակ, հայրենիք, արտասահման, նախաճաշ
Բարդածանցավոր-ողբերգություն, օտարամոլությում։
4.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:
Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:
Հայուհի, հնություն, դպրոց, հնոց, Այգեստան, Պարսկաստան, Պարսկուհի։
5.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարիչ, գրիչ, զարթնիչ, թափոն, ուսուցիչ, քերիչ, վարիչ, հաճախորդ, բախիչ, հնչող, վազող, հանիչ, շարժիչ, մոտեցում, կոշտոթյուն: