Posted in Ֆիզիկա 8

Ազատ անկում

1.Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում:

Մարմնի անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ կոչվում է ազատ անկում։


2.Գրել և բացատրել ազատ անկման բա նաձևը.

v=g•t, որտեղից g=v/t,

որտեղ g-ն ազատ անկման արագացումն է, v-ն`մարմնի շարժման արագությունը իսկ t-ն այն ժամանակն է որի ընթացքում մարմինը Երկրի ձգողության ազդեցությունից ընկնում է գետնին։

Փորձերով ապացուցված է որ g-ն հավասար է 9,8 մ/վ²


3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյը, ուսումնասիրելով Պիզա քաղաքում գտնվող թեք աշտարակից ընկնող մարմինների շարժումը, եզրակացրեց, որ բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

Տանը կատարել և հղումը ուղարկել

Leave a comment