Posted in Գրականություն 8

Մեկնաբանություն



Հավատը և սերը

Հատվածներ

Մանկավարժական էսսե

Դպրոցի ճշմարտությունը Ի՞նչ է կարողանում և ի՞նչ չի կարողանում Դպրոցը:

Դպրոցը սիրում է և սեր է սերմանում:

Բայց չի կարող ատել և ատելություն սովորեցնել:

Դպրոցը հավատում է և հավատ է դաստիարակում:

Բայց չի կարող դավաճանել և դավաճանություն դաստիարակել:

Դպրոցը ստեղծում է և ոգեշնչվում ստեղծածով:

Բայց չի կարող կործանել և ոչնչացման հրահանգ տալ:

Դպրոցը պաշտպանում է երեխային և ճիշտ ուղղորդում նրա ճակատագիրը:

Բայց չի կարող ոտնահարել երեխային և արհամարհել նրա ճակատագիրը:

Դպրոցը բարիք է գործում և բարություն է դաստիարակում:

Բայց չի կարող չարիք գործել և չարություն դաստիարակել:

Դպրոցը ազնիվ է և ազնվություն է դաստիարակում:

Բայց չի կարող կեղծ լինել և կեղծավորություն դաստիարակել:

Դպրոցը մեծարում է մայրենի լեզուն և բարեկրթություն է դաստիարակում:

Բայց չի կարող գռեհկաբանել և գռեհկություն դաստիարակել:

Դպրոցը Մտքերի Թագավորություն է և դաստիարակում է ազատամտություն:

Բայց չի կարող մտքերի բանտապետ լինել և ստրուկ դաստիարակել:

Դպրոցը կարողանում է ընդլայնել գիտակցությունը:

Դպրոցը ապրում է հոգևորով ու Հավատով:

Նա մեռնում է առանց Ոգու և Հավատի:

Դպրոցը ամենայն լավն է:

Բայց չի կարող ոչինչ վատ ունենալ:

Դպրոցը Լուսավոր Հրեշտակ է և բերում է միայն Լույս:

Ամենը, ինչ դպրոցից չէ, ուրեմն բարի չէ:

Սա էլ հենց ճշմարտությունն է Դպրոցի:

Էսսեի միջոցով հեղինակը ներկայացնում է դպրոցի դերը մարդու կյանքում։ Պատմվացքի միտքը նրանում է, որ դպրոցը չի կարող մարդուն սովորեցնել վատ բանի, այլ հակառակը։ Եթե որևէ բան սովորում էս ոչ դպրոցից դա լավ նորություն չի լինելու: Դպրոցում սովորեցնում են գիտելիքների, որոնք պետք կգան կյանքի ընթացքում։

Leave a comment