հայաստանը ունի 4 հարևան երկիր Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Պարսկաստան։
Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին։
1.Մի զարմացեք, եթե կտեսնեք վրացի տղամարդը համբուրում է մյուս տղամարդու այտը, քանի որ դա վրացական ավանդույթ է: Հանդիպելիս բոլորը իրար համբուրում են:
2.Վրացիները հյուր գնալիս չեն հանում իրենց կոշիկները: Դա համարվում է անհարգալից վերաբերմունք տան տիրոջ հանդեպ: Իսկ հողաթափ ուզելով` դուք կվիրավորեք տան տիրոջը:
3. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:
Հետաքրքիր փաստեր Թուրքիայի մասին։
1․ Թուրքիան աշխարհի ամենամեծ «բացօթյա թանգարանն» է: Առաջին հայտնի քաղաքային տիպը բնակավայրում, որը գտնվում է Թուրքիայում, Կենտրոնական Անատոլիայի Չաթալ քաղաքն է: Ասում են, որ այն հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում: Նաև ժամանակակից Թուրքիայի տարածքում էր Տրոյա քաղաքը:
2․ Աշխարհի յոթ հնագույն հրաշալիքներից երկուսը Թուրքիայում էին. Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասի դամբարանը:
3․ Սուրբ Նիկոլայը, որը նաև հայտնի է որպես Ձմեռ պապ, ծնվել է Պատարա քաղաքում: Նա ծառայել է որպես եպիսկոպոս ՝ Թուրքիայի միջերկրածովյան ափին գտնվող Դեմրե քաղաքում գտնվող եկեղեցում: Եկեղեցին գոյություն ունի մինչ օրս:
Հետաքրքիր փաստեր Ադրբեջանի մասին։
Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքն նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ։ Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում՝ Ատրպատական։ Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլար)։
Հետաքրքիր փաստեր Պակիստանի մասին:
Ռանիկոտը գտնվում է Պակիստանում՝ աշխարհի ամենամեծ ամրոցում։ Այն շրջապատող պատերի երկարությունը միայն մի փոքր պակաս է երեսուն կիլոմետր նշագծից:
Հնագետներին հայտնի ամենահին քաղաքակրթությունները ծնվել են ժամանակակից Պակիստանի տարածքներում։
Երկրի վրա գտնվող հինգ ֆուտբոլի գնդակներից չորսը պատրաստված են Պակիստանում:
Պակիստանցի ուսանողները, ովքեր դասից երկու րոպե ուշանում են, պատժվում են ութ ժամ կրոնական ընթերցմամբ:
Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը երբեք չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն (տե՛ս հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին)։