Posted in Ֆիզիկա 8, Դասեր

7 դասարանի թեմաների կրկնողություն

7-րդ դասարանի դասագրքից պատրաստել նյութեր բոլորով հետաքրքիր նյութեր Արքիմեդի կյանքից և գործունեությունից, ծանոթանալ էջ 150-ի և 160-ի հետաքրքիր է իմանալ բաժնի թեմաներին, էջ 158-ի և 161 էջի թեմաների վերաբերյալ:

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը               

Ֆիզիկան դա բնական գիտություն է որն ուսումնասիրում է բնության օրենքները, բացատրում դրանց դրսևորմները



2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը


Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա միջավայրը եվ այնտեղ տեղի ունեցող երևույթներ բացատրելն է


3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան


Ֆիզիկան ուսումնասիրում է բնության երևույթները, միմյանց կապող օրենքները, բացատրում երևույթների կապերն ու պատճառները


4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունը մեզ շրջապատող միջավայրն է բացի նրանցից որոնք ստեղծվել են մարդու կողմից

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

բնության երևույթներն առաջանում են բնական միջավայրում։ Այդ երևույթներից են քամին, ամպրոպե, ծիածանը, կարկուտը, երկրաշարժը և այլն


6.ինչ է նյութը։

Այն ամենը ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը կոչվում է նյութ։ Այն կառուցված է ատոմներից։


7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակներըխ

Սառույցի հավելը, ջրի գոլորշիացումը,  անձրևը, ձյունը, կայծակը և այլն։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեր շրջապատող բոլոր առարկաները ֆիզիկական մարմիններ են։ Ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Ֆիզիկական մարմինը ունի ծավալ և զանգված։

9.:Բերեք օրինակներ:

Բաժակ, ապակի, աթոռ, գիրք, մատիտ, գրիչ, հեռուստացույց և այլն

10.ինչ է մատերիան

Մատերիան  համասեռ նյութ է և համարվում է ֆիզիկայի հիմնական հասկացողություններից մեկը։ Այն ժամանակի և տարած պարունակության բազմություն է։


11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի և դիտումների շնորհիվ։


12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ի տարբերություն դիտումների փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երևույթն ու տարբեր չափումներ կատարել։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Վարկածը ուսումնասիրվող երևույթի մասին արված ենթադրությունն է, իսկ օրենքը բացահայտում է բնության տարբեր երևույթների մինչև կապերը և բացատրում դրանց պատճառները։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Հաստատված է Միավորների միջազգային համակարգ։ Երկարության  չափման միավորն է մետրը, ժամանակին վայրկյանը, զանգվածին կիլոգրամը։

Այն սարքը որով չափում ենք ֆիզիկական մեծությունը և ստանում թվային արժեք կոչվում է չափման գործիք։

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Սանդղակ է կոչվում չափիչ գործիքների վրա նշված  բաժանումների գծիկները և նրանց մոտ գրված թվերը միասին

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափից սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման,

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սանդղակի բաժանման արժեքը 2 հարևան գծիկների հեռավորությունն է

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափումների ընթացքում թույլատրելի անճշտությունը նա չափանիշ սխալն է


21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ  մարմինների դիրքերը

23.Ինչն են անվանում նյութական կետ


Այն մարմինը որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ


24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Շարժման հետագիծ անվանում են այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը


25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որով անցել է նշված մարմինը,


26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա մարմնի մի տեղից մյուսը տեղափոխվելու շարժման գիծն է, իսկ հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում կոչվում է անցած ճանապարհ


27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը  կամայական ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհ կոչվում է հավասարության շարժում։


28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

v=արագություն

s=անցած ճանապարհ

t=ժամանակ

v=s:t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Միջազգային համակարգում արագության միավորն է մ/վրկ


30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=t•v

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:


t=s:v


32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Հավասարչափ

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Մարմնի հատկությունը`հանգստի վիճակը պահպանելու կամ ուղղագիծ համաչափ շարժվելու վիճակը շարունակելու, քանի դեռ որևէ արտաքին ուժ այդ վիճակից դրան չի հանում։


34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Իներտություն բառը նշանակում է անտարբերություն, չեզոքություն

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմանի զանգվածը դա մարմնի իներտության քանակական չափն է որը ՄՀ-ում

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Մարմնի զանգվածը չափում են կշեռքով։ ՄՀ-ում զանգվածի չափման միավորն է մեկ կիլոգրամը

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը


Զանգվածը արտահայտվում է տոննաով, ցենտներով, կիլոգրամով, գրամով և այլն։


38.Ի՞նչն է զանգվածի չափմանուժը, միավորների ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Այն պահվում է Փարիզի մերձակա Սևր քաղաքում՝ Չափերի և կշիռների միջազգային բյուրոյում: Զանգվածի այդ միավորն անվանում են կիլոգրամ: Մեծ ճշտությամբ 1կգ է նաև 4*C ջերմաստիճանում 1լ ծավալով թորած ջրի զանգվածը:

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերության:


40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

Զանգված=ծավալը•խտություն

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ3։



42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)



43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

Զանգվածը հաշվելու համար, պետք է գտնել ծավալի և խտության արտադրյալը:

Բանաձևը.
զանգված = խտություն • ծավալ
m = ρV



Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին


46.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ


47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Եթե մարմնի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, այդ կետը կարելի է համարել նյութական կետ: Իսկ եթե տվյալ պայմաններում չի կարելի է անտեսել մարմնի չափերը, այն չի համարվում նյութական կետ:


48.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։ Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։


49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։

50.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա գի՛ծն է, որով շարժվում է մարմինը, իսկ անցած ճանապարհը դա ճանապա՛րհն է որը անցել է այդ մարմինը։

Leave a comment