Posted in Դասեր, Կենսաբանություն 7

Կենսաբանություն

1)Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

Ձուն բաղկացած է դեղնուցից, սպիտակուցից և կրային կճեպից։ Դեղնուցը  գտնվում է ձվի կենտրոնում և արտաքինուց պատված է  սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված: Կճեպը ծակոտկեն է, որն ապահովում է օդի ներթափանցումը ձվի մեջ: Ձվի բութ մասի և սաղմնային թաղանթների միջև կա օդախորշ:

2)Ներկայացնել թռչունների կմախքը

Թռչունների կմախքը բաղկացած է’ գանգից, կտցոսկրերից, պարանոցային ողերից, բազուկոսկրերից, անրակից, կողոսկրերից, ողնուցից, սրունքոսկրերից, մատներից, կրնկաթաթերից, կոնքոսկրերից, ազդրոսկրերից և նախաբազկի ոսկրերից։ Կմխքի բոլոր ոսկորները բարակ էն և ամուր։ Խողովակաձև ոսկրերի խոռոչները լցված էն օդով, ինչը թեթևացնում է մարմինը


3)Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Թռչունների փետուրները կազմված են եղջերային նյութից և զարգանում են վերնամաշկից։ Փետրածածկույթը պաշտպանում է մարմինը ջերմության կորստից, ինչպես նաև շրջահոսելի ձև է տալիս մարմնին, որն անհրաժեշտ է թռիչքի ժամանակ:

Leave a comment