1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
Առյուծի քնած ժամանակ մի մուկ գալիս է և սկսում վազվզել նրա մարմնի վրայով: Առյուծն արթնանում է և բռնում մկանը’ պատրաստվելով նրան խժռել: Այդ ժամանակ մուկը խնդրում է նրան, որպեսզի բաց թողնի իրեն, խոստանալով որ նա մի օր կատարած լավության տակից դուրս կգա: Առյուծը ծիծաղում է, սակայն, քանի որ մկան ինքնավստահությունը դուր է գալիս իրեն, բաց է թողնում նրան: Մի օր առյուծն ընկնում է որսորդների ճանկը: Որսորդներն առյուծին բռնում են և պարանով այնպես ուժեղ կապում ծառից, որ առյուծը ցավից և վիրավորանքներից սկսում է մռնչալ: Նրա մռնչոցը լսելով անտառի գազանները վախենում են մոտենալ և օգնել, սակայն, մուկը նույնպես լսելով առյուծի մռնչոցը, վազելով մոտենում է և պարանը կրծելով ազատում նրան: Այս համարձակ արարքով մուկը երախտահատույց է լինում առյուծին:
2. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հետևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
Մի օր պատուհանից դուրս նայելիս նկատեցի մի ծեր տատիկի, որը երկու ծանր պայուսակ բռնած, դժվարությամբ քայլելով դեպի իրենց տուն էր գնում: Ես որոշեցի մոտենամ և նրան օգնեմ: Արագ հագա կոշիկներս, աստիճաններով իջա, մոտեցա այդ տատիկին և առաջարկեցի իմ օգնությունը: Ծեր տատիկը շատ ուրախացավ և համաձայնվեց: Ես վերցրեցի պայուսակները, և տատիկի ուղեկցությամբ տարա իր տուն: Նա շնորհակալություն հայտնեց, և ես հետ վերադարձա։ Հետդարձի ճանապարհին ինձ հանդիպեց մեր հարևան պապիկը և ասաց. – – Ապրես աղջիկս, որ օգնեցիր այդ ծեր տատիկին: Դա քո կողմից կատարված լավ արարք էր: Այնուհետև ավելացրեց. – Միշտ բարի արարքներ կգործես, որովհետև մարդուն ըստ իր արարքի են ճանաչում: