Posted in Գրականություն 7, Դասեր

Գրականություն


Հարցեր և առաջադրանքներ՝

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությամբ հեղինակը ցույց է տալիս բնության գեղեցիկ պահերից մեկը: Այսինքն, ամպրոպից հետո ամեն ինչ դառնում է ավելի պայծառ, ավելի գեղեցիկ, ավելի բարի, օրինակ, կակաչն ավելի կարմիր է դառնում, խոտն ավելի կանաչ, շուշանն ավելի ճերմակ, հավքերն ավելի սիրով, և այսպես շարունակ, այսինքն, ամեն ինչ ավելի գեղեցիկ է դառնում:

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Կանաչ խոտ, ճերմակ շուշան, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, արձակ տափաստաններ, խոր ձորեր, խոնարհ ծառեր, բարի արև, բարի լույս

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո, ավելի, լինում, երկինք, երևում։Դրանք ավելի մատչելի են դարձնում հասանելիությանը բանաստեղծությանը

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո կապույտ երկինքը պխորհրդանշում է խաղաղություն, որի դեպքում աշխարհը և մենք ավելի հասկանալի ենք լինում միմիանց


5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Ամպրոպը խորհրդանշում է պատերազմ, իսկ ամպրոպից հետո կապույտ երկինքը’ խաղաղություն, որտեղ արդեն կյանքը ավելի բարեկեցիկի է դառնում


6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

Հավք-թռչուն, խոնարհ-համեստ, տափաստան-խոտաբույսերով ծածկված հարթավայր

Leave a comment