Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

է․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:


Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենցից :(ստույգ,հաստատ կատարված)-առանձնանում են

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման)-Անցիր, գտիր


Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)-Անցներ


Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի)-Կլինեն


Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)-Պիտի


2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:



Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:
  Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ  պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:


  Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու  կխեղդվեն:


  Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ  կսուզվեն, կամ չեն շնչի ու  կխեղդվեն:

3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:


Ենթադրական եղանակ-Գ,

հարկադրական եղանակ-Դ,

հրամայական եղանակ-Ե,

ըղձական եղանակ-Բ,

սահմանական-Ա

(սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:



Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

Leave a comment