1.Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն
-Հոդվածվոտանիների վերջույթները, խիտինային ծածկույթները և մարմինները համանման են, բացի ծովային հադվածվոտանիներից, որոնք կարող են ունենալ կտրիչներ’ թաթիկների վրա:
2.Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։
-Ցամաքային կենսակերպ վարող հոդվածոտանիների շնչառության օրգանները թոքերը կամ տրախեաներն են, իսկ ջրային կենսակերպ վարողներինը’ խառիկները
3.Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։
-Խեցգետնակերպերն ունեն բարդ, սարդակերպերը 4 զույգ պարզ, իսկ միջատները’ բարդ և պարզ աչքեր:
4.Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։
-Ձվից դուրս եկած թրթուրը արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափերով։ Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի։
5.Ինչպե՞ս է ընթանում միջատների լրիվ կերպարանափոխությունը։
-Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի։ Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է։ Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի, անցնում է կերպարանափոխության: