1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.
Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
-Գյուլնազ տատիկի պատմած հեքիաթում Լույս (Վերին) և Մութ (Ներքին) աշխարհները բնութագրում են բարին և չարը։ Առաջներում չար մարդկանց մոտ էլ կարող էին լինել կյանքի փորձ ունեցող մեծահասակ մարդիկ, որոնք նույնպես կարող էին բարիություն անել, սակայն այժմ բարու և չարի միջև պատնեշը խիստ խորացել է։
Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
-Գյուլնազ տատիկի պատմած հեքիաթը բարու և չարի մասին է: հեքիաթում բարի կերպար են հանդիսանում Գյուլնազ տատիկը, երեխաները, Գուրգենը, թագավորը, թագավորի աղջիկը, Զմրուխտ աղավնին, նրա ձագուկները։ Իսկ չար մարդիկ են Գուրգենի եղբայրները, դևը, վիշապը։ Հեքիաթում միշտ բարին հաղթում է չարին։
2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:
-հին ժամանակներում Վերին և Ներքին աշխարհների միջև չնայած սերտ կապ է եղել բարի մարդկանց միջոցով, սակայն չար մարդիկ այդ կապը կտրել են, և այժմ բարու ու չարի միջև պատնեշը խիստ խորացել է։