Posted in Պատմություն 7

Հայոց պատմություն

Ինչ առանձնահատկություն ուներ Երվանդական Հայաստանի մշակույթը

Այն ձևավորվել է Վանի թագավորության ավանդների հիման վրա, այնուհետև եղել է Աքեմենյան, իսկ ապա հելլենիստական մշակույթի ազդեցության ոլորտում։ Թեև հզոր հարևանները կարևոր ազդեցություններ են
գործել, սակայն հայկական թագավորությանը հաջողվել է պահպանել իր
լեզուն, հավատալիքները և կառավարման համակարգերը։


Երվանդական Հայաստանի և Վանի թագավորության ժառանգական կապը

Այն ձևավորվել է Վանի թագավորության ավանդների հիման վրա։

Երվանդական թագավորության հասարակությունը, ինչպես Վանի թա-
գավորության հասարակությունը, բաժանված էր մի քանի անհավասար
սոցիալական խմբերի կամ դասերի: Կենտրոնում արքան էր, որի ձեռքում էր
երկրի ռազմաքաղաքական ն կրոնական գերագույն իշխանությունը:

Երվանդական Հայաստանի մշակույթում նկատելի է կապը Վանի թագա-
վորության մշակութային ժառանգության հետ: Ժառանգված ավանդույթները
տեսանելի են քանդակներում, մետաղամշակման արվեստում, զարդարվես-
տում, կավագործության, մանածագործության և այլ արհեստներում:

Ինչու քաղաքաշինությունն ավելի մեծ թափ հավաքեց հելլենիզմի շրջանում


Ինչով էր պայմանավորված Երվանդական Հայաստանում քրմական դասի ազդեցության աճը Ինչով էր պայմանավորված Երվանդական Հայաստանի մշակույթի շեշտված համադրական բնույթը

Leave a comment