Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի մեր տանն ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ:
Նա եկավ
Ինքը եկավ
Ո՞ւմ պայուսակը:
Իմ պայուսակը
Նրա պայուսակը
Մեր պայուսակը
Նրանց պայուսակը
Մոտենալ ո՞ւմ :
Մոտենալ ինձ
Մոտենալ նրանց
Մոտենալ նրան
Հեռանալ ումի՞ց:
Հեռանալ նրանցից
Հեռանալ ինձնից
Հեռանալ նրանից
Հիանալ ումո՞վ:
Հիանալ նրանով
Հիանալ ինձնով
3)Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը: