Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ
անձնական
ցուցական
փոխադարձ
հարցական
հարաբերական
որոշյալ
անորոշ
ժխտական
Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու:
Առաջին դեմք ՝ ես, ինքս, մենք ինքներս
Երկրորդ դեմք՝ դու, ինքդ , դուք ինքներդ
Երրորդ դեմք՝ նա, ինքը, նրանք, իրենք
1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
Երկու դերանվան գործածվելու դեպքում սաստկանում է ասելիքը։
2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված:
Դա հարգանքի նշան է
3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը:
Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:
Ես-եզակի թիվ
Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր:
Ես-եզակի թիվ, նա-եզակի թիվ
Մենք լուռ առաջ քայլեցինք:
Մենք-առաջին դեմք հոգնակի թիվ
Նա առաջարկեց նստել:
Նա-եզակի թիվ
Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու:
Ես-եզակի թիվ
Քիչ անց մոտեցավ նա:
Նա-եզակի թիվ
4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները:
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան:
Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից:
Նրանք շատ մրսկան են:
Նրանք քայլում էին խիտ թավուտում:
Քիչ հետո մենք գետափին էինք:
Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում:
Ուղղական ես դու նա ինքը մենք դուք նրանք իրենք
Սեռական իմ քո նրա իր մեր ձեր նրանց իրենց
Տրական ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Հայցական-ինձ քեզ նրան իրեն մեզ ձեզ նրանց իրենց
Բացառական-ինձնից քեզնից նրանից իրենից մեզնից ձեզնից նրանցից իրենցից
Գործիական
Ներգոյական
5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում:
Ես նախանձում եմ աղջկան:
Ես-ենթակա
Հիմա տան տղամարդը դու ես:
դու ես-ստորոգյալ
6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը:
Դու միշտ սիրալիր ես:
Դու-
Իրեն ուղեկցիր քո սենյակ:
Ինձնից խորհուրդ հարցրու: