Posted in Պատմություն 7

Հայոց պատմություն

Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ

Պարույր Սկայորդին կարավարում էր հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։
Երվանդ Սակավակյաց և Տիգրան Երվանդյանը հայ նշանակալից թագավորներից են։
Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը հայտնի և նշանակալից պարսկից թագավորներ են։
Քսենոփոնը հույն պատմիչ է, ով գրառումներ է արել նաև հայոց արքաների մասին։
սատրապ- այն մարդ է, ով ղեկավարում էր Պարսկաստանի սատրապություններից մեկը։
արքայական ճանապարհ- դա ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։


Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:

Պարույր Սկայորդին մեծ դեր էր ունեցել Ասորեստանի անկման հետ, իսկ Բաբելոնի և Մարաստանի ցանկությունն էլ հենց այդ էր, այդ պատճառով Մարաստանի թագավորը թագադրեց Պարույրին։


Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:

Երվանդական արքաները Վանի թագավորության ժառանգության հիման
վրա ստեղծեցին մի նոր թագավորություն՝ Երվանդական Հայաստանը։ Նրանք
ապստամբությունների միջոցով կարողացան պահպանել իրենց ինքնուրույնությունն անգամ սատրապության շրջանում և առանձնահատուկ տեղ
զբաղեցնել Աքեմենյան կայսրության համակարգում։


Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:

Հայաստանում ապստամբությունը ճնշելուն համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում 5 ճակատամարտն տալ։ Ինչպես պարզ է դառնում Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Եվ միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհ I-ի գերիշխանությունը։


Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:


Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը

Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի ծաղկմանը։

Leave a comment