22.11.2023
Աշխատանք դասարանում
1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-միջնաբներ, ծաղկեփունջ-ծաղկե, միջնապատ-միջնապատեր:
Բ.Վիպագիր-վիպագիրներ, մեծատուն-մեծատուններ, զինակիր-զինագիրներ, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցներ, երգահան-երգահաններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագիրներ, քանդկագործ-քանդակագործներ:
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներ (անասնապահ) ու հողագողծները(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողները( մատուցող) ու բուժքույրները (բուժքույր) են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախոսները (հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:
2.Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նա բերանը մի քանի անգամ բացուխուփ է անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նա ձայներ է ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նա իմանում է, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում է տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկը մթության մեջ ամեն ինչ զգում է, բացի բրդոտ կենդանուց: Նա կարող է փոքրիկ մոծակի գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարը չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնը և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքը հասնի չղջիկին:
Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին: Նա ցնցոտի է հագել և որպես թափառական երաժիշտ՝ ջութակը ձեռքին շրջել է Եվրոպայում, որպեսզի պարզի բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկում ու դղյակում՝ նա լսել ու հավաքել է բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա հետագա հաջողության համար: Հետագայում եվրոպացի դարբինը վարձու մարդասպան էր ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողին սպանելու, բայց նա ճարպկորեն շրջանցում էր վտանգը և օրեցօր հարստանում:
3.Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ…ը (արագիլ) …ում (աշխարհ) շատ տարածված… (թռչուն ) է:
Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի…ում (շրջան): Չվող (թռչուն) են՝… և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են…ով(զույգ) ու …ով (գաղութ): …ը (բույն) տեղադրում են …ի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր…ին (սյուն) և նման այլ …ում (տեղ): …(մարդ) սիրում են նրանց …ի (թռիչք) …ը (հանգստություն),…ի (թև) ու խոր …(թափահարում):
4. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:
Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն: