Posted in Դասեր

Մայրենի

Նախգծի իրականացման ժամանակը՝ ապրիլի՝ 3-ից- 28-ը։

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանցիներ։

Նախագծի ընթացք-նկարագիր-առաջադրանքներ

  • Համացանցից գտե՛ք հետաքրքիր տեղեկություններ Աղայանի մասին, կարդացե՛ք, վերածե՛ք ձայնագրության կամ տեսագրե՛ք:
  • Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։
  • 1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։
  • Կարդացե՛ք Աղայանի ստեղծագործություններից մեկը (հեքիաթներից, մանկական պատմվածքներից), վերածե՛ք ռադիոթատրոնի:

Հեքիաթներ՝

Վաճառականի խիղճը

Հնարագետ ջուլհակը

Զանգի-Զրանգի

Եղեգնուհի

Խիզախը կամ Աներկյուղը

Այծատուր

Հնարագետ ջուլհակը

Մանուկ-խան

Ասլան-Բալա

Քի՜չ էլ, քի՜չ էլ

Անահիտ

Արեգնազան կամ Կախարդական աշխարհ

Վիշապին հաղթողը

Հազարան Բուլբուլ

Արևամանուկ

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Կախարդական պատկեր

Պոեմ՝ Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Բանաստեղծություններ՝

Ղազարոս Աղայան. «Անահիտ» 

Պատմիր Ղ․ Աղայանի մասին մի քանի նախադասությամբ․ ճանաչիր նրան։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններպատմվածքներառակներհեքիաթներ և այլն։

Ներկայացրու «Անահիտ» հեքիաթը։

Ժամանակին կար մի թագավոր, որն ուներ որդի Վաչագան անունով; Մի օր թագավորն ասում է որ նրա որդին պետք է ամուսնանա։ Վաչագանն էլ կատակում է որ դեռ ժամանակը չէ; Թագավորի որդին շատ էր սիրում որսի գնալ իր ընկերոջ Վաղինակի հետ;որսի ժամանակ Վաչագանը լսում է մի աղջկա ձայնը երգելիս Վաչագանը մոտենում է այդ աղջկա մոտ և սիրահարվում այդ աղջկան; նրա անունը Անահիտ էր Վաչագանը այնքան է սիրահարվում Անահիտին որ առաջարկում է նրան ամուսնանալ; Անահիտը ասում է որ մինչև նա գորգ չգործի  նա նրա հետ չի անուսնանա։ Վաչագանը որոշում է սովորել գորգագործություն; հետո ճանապարին Վաչագանին և նրա ընկերոջը գողանում է ավազակը։ Նկուղում Վաչագանը տեսնում է մի ծերուկ որը գորգագործ էր և այդ ծերուկը սովորեցնում է Վաչագանին գործել, և Վաչագանը գործեց գորգ որի վրա գրած էր Անահիտ փրկիր ինձ և փոխանցում Անահիտին։ Վերջում Անահիտը Ազատում է Վաչագանին և նրանք ամուսնանում են։

Հանդիպեցի՞ր հնաբանությունների,դուրս գրիր։

Արդյո՞ք նկատեցիր բացասական կերպարների։ Այս հեքյաթում բացասական դերը ավազակն էր

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Ներկայացրու Անահիտին։ Անահիտը շատ գեղեցիկ էր։ Նա ուներ շատ լավ ձայն, նա շատ էր սիրում գորգեր գործել։

Համեմատիր հեքիաթը ժամանակակից մոտիվներով նկարահանած մուլտֆիմի հետ,ներկայացրու նմանություններն ու տարբերությունները։ Մուլտֆկլմը իրական հեքյաթի հետ այդքան էլ տարբեր չեր

Leave a comment