Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
2. «ԳԱՐՈՒՆ»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշտագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908թ.
Սովորե՛ ք անգիր ( բերանացի)
- Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
Վառել
2. Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
անկենդան, չկամ, չխոսկան, տգետ, հայրիկ, կիսատ, փառք, վայրագ, աղի, արևելք, եռանդուն, ազդեղ, դողդոջուն, հնչեղ, համեղ: