Posted in Դասեր

Պոմպեյ

Պոմպեյ[1] (լատ.՝ Pompeji, իտալ.՝ Pompei), հնադարյան քաղաք ԻտալիայումՆեապոլից 16 կմ հարավ-արևմուտք։ Կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։

Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։

Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։

Պոմպեյ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Leave a comment