Posted in Դասեր

Հայրենագիտություն

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է


Ուրիշ երկրներում եղե՞լ եք։
Պատկերացնենք, թե մենք որևէ այլ
երկրում ենք։ Առաջինը, որ կնկատենք,
այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում
են մեզ համար անհասկանալի լեզվով։
Դա է պատճառը, որ մենք այդ լեզուն
անվանում ենք օտար։ Սակայն նույն
այդ լեզուն մայրենի է դրանով խոսող
մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի
համար։
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր
մայրենի լեզուն, որով նա խոսում է,
գրում, հաղորդակցվում։ Ամենավաղ
մանկությունից, երբ մարդն իր առաջին
բառերն է արտասանում, սկսում է խո –
սել այն լեզվով, որը ավելի ուշ նրա
կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու։ Սովորաբար
հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում,
աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն։
Հայերի մայրենի լեզուն հայերենն է։ Յուրաքանչյուր ժողովրդի,
ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից,
հենց նրա մայրենի լեզուն է։ Հայերենը ոչ միայն մեր մայրենի
լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։36
Հայոց լեզուն նույն դերը պետք է
կատարի իրեն հայ ճանաչող և հայ
մնալ ցանկացող անհատի համար,
ինչ դեր որ կատարում է արյունը նրա
ֆիզիկական կյանքի համար։


Ստեփանոս Մալխասյանց

Leave a comment