1970 թ-ին «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» (2007 թ.):Image result for լուվրի թանգարանԱզատության արձանՉնայած արձանն Ամերիկայում է տեղակայված՝ դրա ստեղծման գաղափարը «ծնվել» է Ֆրանսիայում: Երբ սկսվեց ֆրանկո-պրուսական պատերազմը՝ ամերիկացիներն օգնում էին ֆրանսիացիներին: Այս երկու պետություններն այնքան էին մտերմացել, որ մարդիկ դրանց անվանում էին «քույրեր»: Պետությունների կապը պետք է ամրապնդվեր ինչ-որ թղթով, կամ… արձանով: Բացի այդ լրանում էր ԱՄՆ-ի անկախության 100 ամյակը: Ավելի լավ առիթ չէր էլ կարող լինել, այնպես չէ՞:Գաղափարը կյանքի կոչելու համար ֆրանսիացիները դիմում են քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդիին:Որպես ազատության խորհրդանիշ՝ Բարտոլդին ընտրում է կնոջ կերպար, և օգտվում է Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» հանրահայտ նկարից:«Ազատության արձանում» Բարտոլդու կողմից պատկերված կնոջ աջ ոտքը շարժման մեջ է, իսկ ձախը՝ փորձում է ազատվել «կապանքներից» (հալածանք, ստրկություն): Կնոջ աջ ձեռքում ջահ է, իսկ ձախում ՝ թղթի կտոր, որում փորագրված է Միացյալ Նահանգների անկախության հռչակման տարեթիվը (1776 թ. հուլիսի 4):Իսկ ո՞ւմ դեմքն է պատկերել Բարտոլդին: Ոմանք ասում են, որ քանդակագործը պատկերել է կարի մեքենաների արտադրությամբ զբաղվող Այզեկ Զինգերի կնոջը՝ Իզաբելլա Բոյերին, իսկ մյուսները պնդում են, որ արձանը նման է հունական աստվածուհի Լիբերտասին: Իսկ մյուսները պնդում են, որ արձանի կինը Բարտոլդիի մայրն է՝ Շառլոտա Բեյսերը:Ոգեշնչված Ֆրեդերիկ Բարտոլդին մեկնում է ԱՄՆ և զրուցում շատ ամերիկացիների հետ: Բարտոլդին ԱՄՆ նախագահ Ուլիսես Գրանտին առաջարկում է արձանը տեղադրել Բեդլոու կղզում, քանի որ հետևելով Նյու Յորքի նավահանգստի անցուդարձին, գալիս է այն եզրակացության, որ, քանի որ բոլոր նավերն անցնում են այդ կղզու միջով, ապա ավելի լավ տեղ, քան կղզին է, արձանը չի կարող ունենալ: Գրանտը համաձայնվում է:Որոշվեց. ֆրանսիացիները ԱՄՆ-ի անկախության 100 ամյակի կապակցությամբ նրանց են նվիրելու «Ազատության արձանը»:Այսպես երկու պետությունները գործի անցան և սկսեցին ֆինանսական միջոցներ հավաքել մտահղացումը կյանքի կոչելու համար:Ի տարբերություն ամերիկացիների, որոնցից շատերն ըմբոստանում էին այս որոշման դեմ և կտրականապես դեմ էին ֆինանսական միջոցների հավաքագրմանը, ֆրանսիացիներն ավելի շահագրգռված էին իրենց սիրելի «քույր» ԱՄՆ-ին նվեր մատուցելու հարցում:Նախապատրաստական աշխատանքներին միանում է նաև հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելը:Ամերիկացիների դիրքորոշումը մնում էր անփոփոխ, և ինչ-որ կերպ նրանց վրա ազդելու համար Բարտոլդին 1876 թ. մեկնում է Ֆիլադելֆիա՝ իր հետ տանելով արձանի մոդելի գծագրերն ու ջահով ձեռքը:Մի որոշ ժամանակ նա անցկացնում է Ֆիլադելֆիայում, իսկ հետո տեղափոխվում է Նյու Յորք, սակայն մարդիկ շարունակում էին կասկածանքով վերաբերվել արձանի ձեռքին: Հիասթափված Բարտոլդին վերադառնում է Փարիզ և հանրության դատին է ներկայացնում արձանի գլուխը: Չար լեզուները խոսում էին, որ արձանի գլուխը մնալու է Փարիզում, իսկ ձեռքը՝ Ամերիկայում:Գործին շուտով խառնվում է ամերիկացի լրագրող և գրող Ջոզեֆ Պուլիցերը, ով թերթերում քննադատում էր մարդկանց և կոչ անում օգնել բարեկամ ֆրանսիացիաներին արձանի ռեալիզացման հարցում: Հենց Պուլիցերի ջանքերով էլ 1885 թ. արձանի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքվում են:47 մ. երկարությամբ, 11 ճառագայթանի աստղի տեսքով պատվանդամի վրա հիմնված արձանն արդեն պատրաստ էր: Պաշտոնապես Ֆրանսիան ԱՄՆ-ի դեսպանին է այն հանձնում 1884 թ. հուլիսի 4-ին, որից հետո արձանը մասնատում են 350 մասի և տեղավորելով 241 արկղերի մեջ՝ ուղարկում են ԱՄՆ: Արձանը հավաքվում է 4 ամսվա ընթացքում, և 10 տարի ուշացումով՝ 1886 թ. հոկտեմբերի 28-ին այն հանձնվում է ամերիկացիների դատին:Image result for Ազատության արձանԶորաց քարերԶորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան:Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են:Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև:Գոյություն ունի նաև երրորդմիստիկական մեկնակերպ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Քարահունջի, գոյության վերաբերյալ: Նրանք գտնվում են երկրակեղևի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ (գիտականորեն ապացուցված է): Հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Զորաց Քարեր” և “Քարահունջ” անվանումները նույնպես լիովին չեն բացահայտում այդ քարե համալիրի նշանակությունը: “Զորաց Քարեր” անվանումը, որը նշանակում է “ուժի քարեր”, կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Ժողովուրդը համալիրը անվանել է Դիք-Դիք Քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձևը հնդեվրոպական արմատ ունի և «աստվածներ» է նշանակում : Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»: Ինչ վերաբերում է «Քարահունջ» անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր»: «Քարահունջ» անվան ևս մի թարգմանություն «Արա աստծո տաճար», որտեղ «քա» մասնիկը նշանակում է «աստված», իսկ «Արա» հայկական հեթանոսական կրոնում՝ արևի աստված:Image result for Զորաց քարերԲիգ-բենԲիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։ Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը։ Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ-ին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա):