Posted in Դասեր

Աշխարհի 7 հրաշալիքները

Image result for Զորաց քարեր

Պիզայի աշտարակՊիզայի թեք աշտարակ կամ Պիզայի աշտարակ, գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։ Հայտնի է նրանով, որ այն թեք է և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընկնում է։Պիզայի աշտարակը զանգակատուն է: Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում: Կառուցումն ավարտեվել է 1360 թվականին: Աշտարակը ստացել է «ընկնող աշտարակ» անունը և ամբողջ աշխարհում հայտնի է նրանով, որ թեքված է և ընկնելու տպավորություն է ստեղծում: Աշտարակն ունի 294 աստիճան: Բարձրությունը կազմում է 55,86 մետր ամենացածր կողմը և 56,7 մետր ամենաբարձր կողմը: Թեքությունը կազմում է 3054մ: Այն համարվում է Եվրոպայի լավագույն զանգակատներից մեկը: Աշտարակի կառուցումն իրականացվել է 2 փուլով, սկսվել է 1173 թ.ի օգոստոսի 9-ից, և 2 երկար ընդմիջումներով շարունակվել է մոտ 200 տարի մինչև 1360 թվականը: Աշտարակը կառուցված է սպիտակ մարմարից:  Հերքվում է այն տարբերակը, որ աշտարակի թեքությունը նրա նախագծի մի մասն է կազմում: Աշտարակի նախագիծը հենց սկզբից սխալ է եղել, առաջին հարկի և փափուկ հողի համադրումից հետո երկրորդ հարկի կառուցումից հետո աշտարակը թեքվեց: 1173 թվականից աշտարակն  իր օրիգինալ ճարտարապետության շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ջանքեր են գործադրվում աշտարակը վերականգնելու համար, առավելապես հիմքն ամրացնելու համար: 2008 թվականից գիտնականները պարզեցին, որ պիզայի աշտարակի հետագա թեքումը դադարեցված է: 2002-2010 թվականներին աշտարակը ռեստարացիայի ենթարկվեց, որի արդյունքում թեքության աստիճանը 5,30-ից հասավ 3,54-ի:

1427960118-5788

  Էյֆելյան աշտարակ

Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենահայտնի շինություններից մեկն է և սա նոր բացահայտում չէ: Գրեթե բոլորը գիտեն ու ճանաչում են այն, սակայն կան բաներ, որոնց մասին շատերը դեռևս չգիտեն: Ահա Էյֆելյան աշտարակի մասին ամենահետաքրքիրը՝

 Հայտնի Էյֆելյան աշտարակը կառուցվել է 2 տարում, 2 ամսում ու 5 օրում՝ 1889թ.-ին՝ որպես Ֆրանսիական հեղափոխության 100-րդ ամյակը տոնելու կապակցությամբ կազմակերպված Փարիզի ցուցադրության մուտքի «պարիսպ»: Այն կառուցելու համար ծախսվել է 4. 7,799,401.31 ֆրանսիական ոսկե ֆրանկ:

 Ի սկզբանե այն չպետք է մշտական կառույց լիներ. այն պետք է հանվեր 20 տարի անց, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ Էյֆելը կարողացել է համոզել Ֆրանսիական կառավարությանն ու գոնե պահել այն որպես հեռագրային անլար հաղորդիչ: Հետագայում Էյֆելը նշել է, որ աշտարակի հիմքում ընկած է Նյու Յորքի Latting Observatory-ի փայտե շինությունը: Վերջինս կառուցվել էր որպես Նյու Յորքի՝ «Բոլոր ազգերի արդյունաբերության» ցուցադրության համար:

 Չնայած աշտարակն անվանվել է ճարտարապետ Էյֆելի անունով, սակայն դրա հեղինակները Մաուրիս Քոեչլինն ու Էմիլ Նոուգուերն են եղել՝ Գուստավ Էյֆելի կազմակերպության գլխավոր ինժիներները: Էյֆելը գումարային մեծ ներդրում է արել այն կառուցելու համար ու այնուհետև գնել հեղինակային իրավունքի արտոնագիր:

 Աշտարակի երկարությունը համապատասխանում է 81 հարկ ունեցող շենքի:

 Գուստավ Էյֆելը իր սեփական բնակարանն ուներ աշտարակի ներսում:

Image result for էֆելյան աշտարակի նկարներ

Լուվրի թանգարանԼուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, հիմնադրվել է 1791 թ-ին Փարիզում`   որպես ազգային գեղարվեստական
թանգարան, բացվել է 1793 թ-ին:«Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց: XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը  Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան: 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի): Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի, Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը: Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են`    1970 թ-ին`   «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները: «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել վերջին ցուցադրության կատալոգը՝ «Սուրբ Հայաստան» (2007 թ.):

Image result for լուվրի թանգարան

Ազատության արձան

Չնայած արձանն Ամերիկայում է տեղակայված՝ դրա ստեղծման գաղափարը «ծնվել» է Ֆրանսիայում: Երբ սկսվեց ֆրանկո-պրուսական պատերազմը՝ ամերիկացիներն օգնում էին ֆրանսիացիներին: Այս երկու պետություններն այնքան էին մտերմացել, որ մարդիկ դրանց անվանում էին «քույրեր»: Պետությունների կապը պետք է ամրապնդվեր ինչ-որ թղթով, կամ… արձանով: Բացի այդ լրանում էր ԱՄՆ-ի անկախության 100 ամյակը: Ավելի լավ առիթ չէր էլ կարող լինել, այնպես չէ՞:
Գաղափարը կյանքի կոչելու համար ֆրանսիացիները դիմում են քանդակագործ Ֆրեդերիկ Բարտոլդիին:

Որպես ազատության խորհրդանիշ՝ Բարտոլդին ընտրում է կնոջ կերպար, և օգտվում է Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» հանրահայտ նկարից:

«Ազատության արձանում» Բարտոլդու կողմից պատկերված կնոջ աջ ոտքը շարժման մեջ է, իսկ ձախը՝ փորձում է ազատվել «կապանքներից» (հալածանք, ստրկություն): Կնոջ աջ ձեռքում ջահ է, իսկ ձախում ՝ թղթի կտոր, որում փորագրված է Միացյալ Նահանգների  անկախության հռչակման տարեթիվը (1776 թ. հուլիսի 4):
Իսկ ո՞ւմ դեմքն է պատկերել  Բարտոլդին: Ոմանք ասում են, որ քանդակագործը պատկերել է կարի մեքենաների արտադրությամբ զբաղվող Այզեկ Զինգերի կնոջը՝ Իզաբելլա Բոյերին, իսկ մյուսները պնդում են, որ արձանը նման է հունական աստվածուհի Լիբերտասին: Իսկ մյուսները պնդում են, որ արձանի կինը Բարտոլդիի մայրն է՝ Շառլոտա Բեյսերը:

Ոգեշնչված Ֆրեդերիկ Բարտոլդին մեկնում է ԱՄՆ և զրուցում շատ ամերիկացիների հետ: Բարտոլդին ԱՄՆ նախագահ Ուլիսես Գրանտին առաջարկում է արձանը տեղադրել Բեդլոու կղզում, քանի որ հետևելով Նյու Յորքի նավահանգստի անցուդարձին, գալիս է այն եզրակացության, որ, քանի որ բոլոր նավերն անցնում են այդ կղզու միջով, ապա ավելի լավ տեղ, քան կղզին է, արձանը չի կարող ունենալ: Գրանտը համաձայնվում է:
Որոշվեց. ֆրանսիացիները ԱՄՆ-ի անկախության 100 ամյակի կապակցությամբ նրանց են նվիրելու «Ազատության արձանը»:
Այսպես երկու պետությունները գործի անցան և սկսեցին ֆինանսական միջոցներ հավաքել մտահղացումը կյանքի կոչելու համար:
Ի տարբերություն ամերիկացիների, որոնցից շատերն ըմբոստանում էին այս որոշման դեմ և կտրականապես դեմ էին ֆինանսական միջոցների հավաքագրմանը, ֆրանսիացիներն ավելի շահագրգռված էին իրենց սիրելի «քույր» ԱՄՆ-ին նվեր մատուցելու հարցում:

Նախապատրաստական աշխատանքներին միանում է նաև հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելը:Ամերիկացիների դիրքորոշումը մնում էր անփոփոխ, և ինչ-որ կերպ նրանց վրա ազդելու համար Բարտոլդին 1876 թ. մեկնում է Ֆիլադելֆիա՝ իր հետ տանելով արձանի մոդելի գծագրերն ու ջահով ձեռքը:

Մի որոշ ժամանակ նա անցկացնում է Ֆիլադելֆիայում, իսկ հետո տեղափոխվում է Նյու Յորք, սակայն մարդիկ շարունակում էին կասկածանքով վերաբերվել արձանի ձեռքին: Հիասթափված Բարտոլդին վերադառնում է Փարիզ և հանրության դատին է ներկայացնում արձանի գլուխը: Չար լեզուները խոսում էին, որ արձանի գլուխը մնալու է Փարիզում, իսկ ձեռքը՝ Ամերիկայում:Գործին շուտով խառնվում է ամերիկացի լրագրող և գրող Ջոզեֆ Պուլիցերը, ով թերթերում քննադատում էր մարդկանց և կոչ անում օգնել բարեկամ ֆրանսիացիաներին արձանի ռեալիզացման հարցում: Հենց Պուլիցերի ջանքերով էլ 1885 թ. արձանի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքվում են:

47 մ. երկարությամբ, 11 ճառագայթանի աստղի տեսքով պատվանդամի վրա հիմնված արձանն արդեն պատրաստ էր: Պաշտոնապես Ֆրանսիան ԱՄՆ-ի դեսպանին է այն հանձնում 1884 թ. հուլիսի 4-ին, որից հետո արձանը մասնատում են 350 մասի և տեղավորելով 241 արկղերի մեջ՝ ուղարկում են ԱՄՆ: Արձանը հավաքվում է 4 ամսվա ընթացքում, և 10 տարի ուշացումով՝ 1886 թ. հոկտեմբերի 28-ին այն հանձնվում է ամերիկացիների դատին:

Image result for Ազատության արձան

Զորաց քարեր

Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան: 

Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են: 

Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև: 

Գոյություն ունի նաև երրորդ` միստիկական մեկնակերպ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Քարահունջի, գոյության վերաբերյալ: Նրանք գտնվում են երկրակեղևի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ (գիտականորեն ապացուցված է): Հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Զորաց Քարեր” և “Քարահունջ” անվանումները նույնպես լիովին չեն բացահայտում այդ քարե համալիրի նշանակությունը: “Զորաց Քարեր” անվանումը, որը նշանակում է “ուժի քարեր”, կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Ժողովուրդը համալիրը անվանել է Դիք-Դիք Քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձևը հնդեվրոպական արմատ ունի և «աստվածներ» է նշանակում : Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»: Ինչ վերաբերում է «Քարահունջ» անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր»: «Քարահունջ» անվան ևս մի թարգմանություն` «Արա աստծո տաճար», որտեղ «քա» մասնիկը նշանակում է «աստված», իսկ «Արա» հայկական հեթանոսական կրոնում՝ արևի աստված:

Բիգ-բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ։ Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը։ Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ-ին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա):

Leave a comment